00:00:00

«Թուրքական ավիաուղիները» դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ 5 քաղաքի

22:57, 27 մարտ 2020

Թուրքիայի ազգային փոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շարունակում է սահմանափակել արտաքին չվերթները, գրում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի խոշորագույն ավիափոխադրողը, որը տեղ է զբաղեցնում նաև աշխարհի խոշորագույնների շարքում, դադարեցրել է գրեթե բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ Չիկագո, Վաշինգտոն, Հոնկոնգ, Մոսկվա և Ադիս Աբեբա ուղղությունների: Մյուս բոլոր չվերթները չեն իրականացվելու մարտի 27-ից ապրիլի 17-ը ընկած ժամանակահատվածում: Վերջին դադարեցված ուղղությունը Ստամբուլ- Նյու Յորք-Ստամբուլն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր