00:00:00

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն այցելել է զորամասեր

21:11, 27 մարտ 2020

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը մարտի 24-ից 26-ն այցելել է զինված ուժերի մի շարք զորամասեր: Ինչպես   տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներին:
Գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, հանձնարարականներ տվել քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր