00:00:00

Ի՞նչ կարգով են այդ թեսթը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ․ Արփինե Հովհաննիսյան

20:59, 27 մարտ 2020

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեսթ հանձնեն։ Հարց 1 Ի՞նչպես եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեսթը հանձնեն, թե ով գնաց - գնաց, ով դեռ ոչ՝ միայն իրենք պիտի հա՞նձնեն։ Հարց 2 Ի՞նչու առողջապահության նախարարությունը չի հստակեցրել որտեղ եւ ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ու՞ր է պաշտոնական հաղորդագրությունը Հարց 3 Ի՞նչ կարգով են այդ թեսթը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ եւ որտեղ Հարց 4 Ու՞մ կողմից է տրամադրվելու թեսթի հանձնման մասին փաստաթուղթ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր