00:00:00

ԱԻ մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

20:24, 27 մարտ 2020

Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը: Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն էլ հայտնեց, որ ամեն բան արվում է՝ փրկարար ծառայություն կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Վերջինս նշեց, որ փրկարար ծառայությունը պետք է անդադար աշխատի՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԻ 6 աշխատակից ինքնամեկուսացել է։ Վրեժ Գաբրելյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված ԱԻ աշխատակիցը կնոջից է վարակվել, իսկ նախարարության այն աշխատակիցները, ովքեր շփվել էին նրա հետ մեկուսացվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր