00:00:00

Դիլիջանի ոլորաններում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոմեքենա

20:16, 27 մարտ 2020

Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում  մարտի 25-ին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող  երեք ավտոտրանսպորտային միջոց՝ «Ֆորդ» մակնիշի 34PD981 պետհամարանիշներով  ավտոմեքենան  բարձված է եղել մոտ 2 խմ վառելափայտով, «ՎԱԶ 2107» մակնիշի 34PQ981 պետհամարանիշներով  ավտոմեքենան՝ 50 պարկ փայտածուխով, իսկ Իջևան  քաղաքի բնակիչ Պ.Ս.-ն «ԳԱԶ-3302» մակնիշի 99DD050 պետհամարանիշներով  ավտոմեքենայով փորձել է տեղափոխել  մոտ 2 խմ տախտակ և 570 կգ փայտածուխ: Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բոլոր երեք տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր