00:00:00

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ մարզերի. 46 տոկոսը Երեւանից է

18:23, 27 մարտ 2020

ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից քանիսը որ մարզից են: Մասնավորապես, այս պահի դրությամբ 329 վարկվածներից 151-ը Երեւանից է, ինչը կազմում է վարակվածների շուրջ 46 տոկոսը: Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ վարակվածների թիվը 57 է, իսկ Արարատի մարզում՝ 56: 4-րդ տեղում Արմավիրն է (52 պացիենտ), հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնի մարզը (4), իսկ Լոռիում եւ Սյունիքում գրանցվել է 2-ական պացիենտ: Տավուշում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել: Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ մարտի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 300 անձ: Ապաքինվել է 28 անձ: Մեկ պացիենտ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր