00:00:00

«Անձրեւներ կլինեն, բայց ցրտահարության վտանգ չկա». Գագիկ Սուրենյան

18:09, 27 մարտ 2020

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրեւներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի: «Հարգելի գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին եւ ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրեւներ ունենք։ Եվ ամենակարեւորը` ցրտահարության որեւէ վտանգ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում»,- Facebook–ի իր էջում գրել է նա՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներին խորհուրդ տալով իրենց աշխատանքը պլանավորել ըստ եղանակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր