00:00:00

Փոքրիկ Սյուզանը մեր օգնության կարիքն ունի

16:01, 27 մարտ 2020

Հարգելի ընկերներ Մեր փոքրիկ Սյուզանին որակյալ բժշկական օգնություն ցույց տալու, նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր։ Նախնական հետազոտությունների, կրկնակի հիստոլոգիայի, քիմիոթերապիայի առաջին փուլն սկսելու համար կպահանջվի սկզբնական մոտ 60 000-80 000 եվրո, իսկ ընդհանուր բուժումն կկազմի մոտավորապես 450 000 եվրո։ Հասկանալի պատճառներով (կորոնավիրուս) ավելի հստակեցված ինֆորմացիա չի տրամադրվում հիվանդանոցների կողմից, ցավոք։ Գիտեմ, որ շատ մեծ գումար է, բայց դա է միակ ելքը ցավոք? Յուրաքանչյուրիդ ուղարկած լուման մեծ նշանակություն ունի մեզ համար։ 26.02.2020թ-ին 3-ամյա դստերս մոտ հայտնաբերեցին գլխուղեղի ուռուցք: 02.03.2020թ-ին իրականացվեց բավականին բարդ վիրահատություն Մոսկվայի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական հիվանդանոցում: Վիրահատությունից հետո երեխաս դեռ ինքնուրույն չի քայլում, ունի ձախ կողմի նյարդի թուլացում, խոսքի դանդաղում, իսկ մինչ այդ ու նաև հետո աչքերի շլացում: 12.03.2020թ-ին ստացանք հիստոլոգիայի պատասխանները-մեդուլլոբլաստոմա (չարորակ), IV ստադիա: Ուռուցքն արագ զարգանալու, տարածվելու, մետաստազներ տալու, աճելու հատկություն ունի: Խնդրում եմ օգնենք մինչև սահմանները բացվելը հավաքել այս գումարը և երեխայիս առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխել արտերկիր։ Օգնեք մեզ փրկել մեր փոքրիկ, բարի ու պայծառ հրեշտակի կյանքը: Օգնությունը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին: Ստացող Սյուզանի մայր Հեղինե Մանուկյան Ավետիսի AMD 2050074303791001 Inecobank, ՀՀ RUB 4817760017095781 Сбербанк, РФ USD 40817840022240015865 Сбербанк, РФ EUR 40817978822240013337 Сбербанк, РФ PAYPAL [email protected] Ցանկացած օգնություն կընդունենք մեծ սիրով ու թող Աստված ձեզ ու ձեր ընտանիքներին ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ տա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր