00:00:00

Կոտայքում դեպքի վայր մեկնող ոստիկանության մեքենան շրջվել է. ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)

15:17, 27 մարտ 2020

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի 080 II 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հացավան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին եւ կողաշրջվել։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում եւ սպասարկում է ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին։ Վարորդն ու ուղեւորը կանչով մեկնում էին Գառնի գյուղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր