00:00:00

Մասիս Մաիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ․ փաստաթուղթ

14:42, 27 մարտ 2020

Տելեգրամի «Армянская телебашня»  ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր