00:00:00

Արայիկ Հարությունյանը շնորհավորեց թատրոնի տոնն ու ազդարարեց «Դասարան+դասական» ծրագրի մեկնարկը

14:23, 27 մարտ 2020

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական տոնն ու ազդարարեց «Դասարան+դասական» ծրագրի մեկնարկը: Նախարարն ընդգծեց, որ շնորհավորում է ոչ միայն  թատերարվեստի ներկայացուցիչներին, այլև յուրաքանչյուրիս, քանի որ մեր կյանքում թատրոնի դերակատարությունը շատ կարևոր է: «Գիտեմ, որ այս օրերին թատրոնը նույնպես մեծ դժվարություններ ունի: Մենք հավատացած ենք, որ այն նախագծերը, որոնք այս օրերին իրականացնում ենք առցանց հարթակում, միանշանակ նպաստելու են ոլորտի զարգացմանը: Այս բարդ օրերն անցնելուց հետո, արտակարգ դրության վերացմանը զուգընթաց, մեր հանդիսատեսն առցանց տիրույթից գալու է թատրոններ և վայելելու է ձեր գործի արդյունքը: Կրկին շնորհավորում եմ ձեզ»,-նշեց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է «Դասարան+դասական» կարևոր նախագիծը, որի մասին խոսել են: Նախորդ տարի այն իրականացվել է Երևանի աշակերտների համար: «Այս անգամ արտակարգ դրության պայմաններում մենք այն իրականացնում ենք առցանց: Վստահ ենք, որ նախագիծը նույնքան հետաքրքիր է լինելու, որքան նախորդ տարի: Ծրագիրը համարում եմ բացված»,-եզրափակեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր