00:00:00

Ամուսինները պետք է առանձին տաքսի նստեն. դա ավելի անվտանգ է

14:04, 27 մարտ 2020

Կառավարության կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ավելի անվտանգ չէ, երբ օրինակ՝ ամուսինները երթևեկում են միևնույն մեքենայով, քանի որ եթե նրանք վարակված լինեն և երթևեկեն տարբեր տաքսիներով, ապա վտանգը, որ կվարակեն ավելի շատ մարդու մեծ է․ «Տաքսիներում սահմանափակված է մարդկանց քանակը, որ պետք է տեղափոխվի, տրամաբանությունը այն է, որ հնարավորինս քիչ մարդ լինի և պահպանվի հեռավորությունը»,- պատասխանեց նախարարի տեղակալը։ Հարցին, թե  արդյոք աջակցություն տրամադրվելու՞ է մարզային երթուղիները շահագործող տնտեսվարողներին, որոնք այս օրերին անգործ են մնացել, Սիմոնյանը պատասխանեց․ «Մինչ արգելքը սահմանելը, ուղևորահոսքը 80 տոկոսով ընկել էր, և որոշ սեփականատերեր զանգում և ասում էին, որ երբ զանգեք, կդադարեցնենք։ Ինչ վերաբերում է աջակցությանը, ապա երեկ կառավարության նիստում ընդունվեց աջակցության հինգ փաթեթ, կարծում եմ՝ այս ոլորոտում աշխատող տնտեսավարողները ևս կարող են օգտվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր