00:00:00

Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express

12:27, 27 մարտ 2020

Panorama.am-ը գրում է․ Կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կարող է նշանակվել ու օգտագործվել։ Այս մասին հրամանը հաստատվեց նախօրեին։ Այս մասին գրում է L’express-ը։ Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի  պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը, որը հետազոտություն էր կատարել 24 հիվանդների մասնակցությամբ ու պարզել դեղամիջոցի օգտակարությունը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ «լսելու համար»։ Հրամանագրով արգելվում է նաև Ֆրանսիայում արտադրվող Plaquenil դեղամիջոցի, որը արևտրային անվանում է, արտահանումը։ Նշենք, որ ի սկզբանե քլորոքինն օգտագործվում է մալարիայի բուժման մեջ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր