00:00:00

Իշխանություններն ինտենսիվ բանակցում են սփյուռքի հետ, որ ՀՀ-ի հետ կապված իրենց բիզնես մտադրությունները չփոխեն․ «Փաստ»

13:40, 27 մարտ 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ինտենսիվ բանակցություններ են տանում սփյուռքի տարբեր գործարար շրջանակների հետ՝ կապված համաշխարհային տնտեսության մեջ կանխատեսվող շրջադարձերի հետ. այդ բանակցությունների նպատակն է՝ այս ուղղությամբ հատուկ մշակված նոր քաղաքականություն տանելը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ սփյուռքի բիզնես շրջանակները չփոխեն իրենց բիզնես մտադրությունները։ Իշխանությունները հասցեական փորձում են աշխատել, որպեսզի ճգնաժամը ոչ միայն չչեղարկի նրանց մտադրությունները Հայաստանի հետ կապված առանց այն էլ սակավաթիվ ներդրումների հարցում, այլ հակառակը՝ Հայաստանը դիտակել որպես համաշխարհային ճգնաժամի պայմաններում առավել գրավիչ այլընտրանք: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր