«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը եւ նոր քննություն սկսել:
Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել. Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր 2020 թվականի փետրվարի 5-ին:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրն ու գլխավոր դատախազը մոտ 40 րոպե զրուցել են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզել են նրան չկաշկանդվել, իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ: