«Փաստ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից առանձնահատուկ կարեւորվում է գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունը, մասնավորապես` կոոպերատիվների ձեւավորման միջոցով:
Այս մասին գրեթե ամեն հարմար առիթով բարձրաձայնում են ոլորտի մասնագետները՝ վերահաստատելով այն պնդումը, որ կոոպերատիվների միջոցով հեշտ է հասնել ցանկալի արդյունքի։ Հընթացս շատ է խոսվել այն մասին, որ կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչներից է:
Երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ գյուղաբնակներին հատուկ առաջարկ ներկայացնել, որպեսզի նրանք կազմեն գյուղական կոոպերատիվներ եւ դիմեն կառավարությանը՝ պետական միջոցներով վարկեր ստանալու համար։ Իր այս քայլով կառավարությունը ցանկանում է մեղմել ՀՀ-ում ներկայումս ստեղծված իրավիճակը: