00:00:00

«ART LID» կազմակերպությունը անվճար դիմակներ, ալկոգել կբաժանի ծերանոցներին և մանկատներին

20:53, 26 մարտ 2020

«ART LID» կազմակերպությունը վաղվանից պատրաստվում է կազմակերպության միջոցներով իրականացնել բարեգործական ակցիա, որն ուղղված է լինելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կազմակերպության ղեկավար Վահագն Այդինյանը։ Կազմակերպության ներկայացուցիչները ձեռք են բերել մեծ քանակությամբ բժշկական դիմակներ, պաշտպանիչ ձեռնոցներ եւ ալկոգելեր, որոնք կբաժանեն Երեւանում եւ մարզերում գործող ծերանոցներին եւ մանկատներին։ «Քանի, որ խոցելի խմբում գտնվում են հիմնականում տարեցները, իսկ երեխաներին մշտապես պետք է պաշտպանել, մեզ մոտ առաջացավ ցանկություն օգնությունը տրամադրել հենց այդ կառույցներին»,- ասաց Այդինյանը։ Հավաքագրված գումարով կբաժանեն 3 հազար հատ դիմակ, հազար հատ ալկոգել եւ 2 հազար՝ ձեռնոց։ «Քանի, որ դեղատներում հատկապես առաջին անհրաժեշտության պարագաների խիստ կարիք կա, դրա համար որոշեցինք մեր կազմակերպության կողմից այս կերպ աջակցել մեր հայրենակիցներին»,- ասաց Այդինյանը։ Կազմակերպության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն կազմակերպությունների եւ անհատների հետ, ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումը ունենալ այս գործում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր