00:00:00

Դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները․ դեսպանատուն

19:18, 26 մարտ 2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։ «Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ [email protected]
Հեռախոս +33 6 95 10 39 27»,- ասված է հայտարարության մեջ։
   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր