00:00:00

Կառավարությունը ռուսալեզու «Միր» ՀԸ-ին 290 հազար դոլար կտրամադրի

18:32, 26 մարտ 2020

Հայաստանի կառավարությունը միջպետական ռուսալեզու «Միր» հեռուստաընկերությանը «Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական 145 մլն դրամ կհատկացնի: Սա համարժեք է 290 հազար դոլարի: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշյալ գումարը հատկացվում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղի անխափան գործունեության ապահովման համար: Նշվում է նաեւ, որ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը հայկական բաժնեմասով միակ օտարալեզու հեռուստառադիոընկերությունն է, որը հեռարձակվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և փոխադարձ հնարավորություն է տալիս ինչպես ԱՊՀ և մի շարք այլ երկրների բնակչությանը ծանոթանալ հայկական մշակույթին և մշակութային արժեքներին, այնպես էլ՝ ԱՊՀ մյուս պետությունների մշակույթին, մշակութային արժեքներին: Ծրագրի իրականացման արդյունքների գնահատականը արտահայտվում է յուրա-քանչյուր տարի հեռուստառադիոլսարանի աճով, որն ուղեկցվում է հեռուստառադիոընկերության նկատմամբ վստահությամբ և համակրանքով: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր