00:00:00

«Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար և մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է». Էդուարդ Շարմազանով

17:40, 26 մարտ 2020

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները: Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է: Փետրվարին պանդեմիա չկար: Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները: Հիշեցնեմ, մինչեւ կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»: Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ: Առողջություն եւ սթափ դատողություն բոլորիս»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր