00:00:00

Դատարկ սառնարաններ, սոված երեխաներ․ երիտասարդի աջակցությունը՝ ընտանիքներին

18:54, 26 մարտ 2020 Ֆոտոշարք

«Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, Շտապօգնության ծառայություն, մարզեր՝ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցելու պատրաստակամություն։ Երիտասարդ Հովիկ Հունանյանն իր սեփական օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է կանգնել անապահով քաղաքացու կողքին։ Արտակարգ դրության հաստատման առաջին օրից, մինչ այսօր Հունանյանը իր ընտանիքի միջոցներով փորձում է օգնել այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում։ Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում որոշ լուսանկարներ է հրապարակում, բայց ոչ նրա համար, որ բարեգարծությունը գովազդի, այլ, ակնկալիքով, որ միացողներ կլինեն։ Միասին ավելի շատ ընտանիքների ու կառույցների կկարողանան օգնել։ Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Հունանյանը նշեց, որ բացառապես իր ընտանիքի ֆինանսական միջոցներով է արվում։ «Նախաձեռնության միտքը առաջացավ հարկադիր պարապուրդից, որ մարդկանց ուղարկել են տուն, հիմնարկները փակ է, մարդիկ աշխատավարձ չեն ստանում։ Մեծ մասը մեր բնակչության՝ 70-80 տոկոսը օրավարձով ապրող մարդիկ են, եւ հիմա կանգնել են դժվարին իրավիճակում»,- ասաց Հունանյանը, ներկայացնելով նաեւ ընտանիքներում առկա տխուր պատկերը։ «Մտնում ենք մարդկանց տներ առաջինը տանում են սառնարանների դիմաց, մի հատ չորացրած գազար է, եւ երեք երեխա՝ սոված, լղարած»,- ասաց նա։ Մարտի 17-ից ամեն օր Հունանյանը իր հնարավորությունների սահմանում գնումներ է կատարում ուղեւորվում տարբեր ուղղություններով։ Այս ընթացքում հասցրել է օգնել ավելի քան 300 ընտանիքի։ Երիտասարդն արձանագրել է, որ քաղաքացիների մեծ մասը կարիք ունի սնունդի, դեղորայքի, երեխաների համար առաջին անհրաժեշտության  պարագաների։ Հովիկ Հունանյանը տեղեկացրեց, որ մինչ արտակարգ դրության ավարտը կշարունակի օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին։ Իր այս քայլով փորձում է ցույց տալ, որ հասարակությունը միայնակ չէ, բայց եւ կոչ է անում բոլոր այն անհատներին, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ միանալ իր ընտանիքին եւ շարունակել տրամադրել աջակցություն։ Այս օրերին ստացել եւ շարունակում է ստանալ բազմաթիվ նամակներ ու հեռախոսազանգեր։ Մարդիկ օգնության կարիք ունեն։ Հունանյանը շարունակելու է օգնել, խորհուրդ ու կոչ է անում նաեւ մյուսներին՝ սատար լինել մարդկանց։ Հ․Գ․ Հերթական աջակցությունը տրամադրելիս իր հետ տարել է նաեւ փոքրիկ դստերը։ Հիմա ավելի հպարտորեն է նայում աղջկա աչքերին։ Irakanum.am Լուսանկարները՝ Հովիկ Հունանյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր