00:00:00

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ

13:57, 26 մարտ 2020

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հանրությանը կոչ է անում մնալ տանն ու առցանց հարթակում մասնակցել Հայաստանի մշակութային կյանքին: Այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Մեր մշակութային հաստատություններն առցանց մի շարք նախաձեռնություններ են արել վերջին 10 օրերին: Միասնական հարթակում հավաքված են այդ հաստատությունների հղումները: Դրանց միջոցով առցանց գիրք ընթերցեք, ներկայացումներ ու ցուցադրություններ դիտեք, ծանոթացեք մեր թանգարաններում ու պատկերասրահներում պահվող գլուխգործոցներին»,- նշել է Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր