00:00:00

Կորոնավիրուսով վարակված 3 բուժաշխատող կա. Արսեն Թորոսյան

13:50, 26 մարտ 2020

Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ, այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցին, թե վարակված բուժքրոջից բացի այլ բուժաշխատողներ կա՞ն, նա պատասխանեց «Դժբախտաբար կան։ Բուժքրոջ վիճակը, վստահ եմ, լավ է, որովահետև չգիտեմ հակառակի մասին։ Ունենք ևս մեկ բժիշկ վարակված, և ունենք շտապ օգնության վարորդ վարակված։ Դա անխուսափելի է, մենք ինչքան էլ փորձում ենք բոլոր պաշտպանիչ միջոցներով պաշտպանել նրանց, միևնույն է՝ իրենք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ։ Եվ մեր խնդիրն է արագ հայտնաբերել ու մեկուսացնել նրանց։ Մեր այս երեք բուժաշխատողները մեկուսացված են, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր