00:00:00

Վճռաբեկ դատարանում խառնաշփոթ է․ դատավորները 2 թեւի են բաժանվել. «Ժողովուրդ»

13:42, 26 մարտ 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են։ Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ քաղաքացիական եւ վարչական գործերով հակասում են միմյանց: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրինակ, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական եւ վարչական գործ, եւ Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետեւանքով յուրաքանչյուր թեւ տարբեր կարծիք է հայտնում, այս ներքին տարաձայնություննների հետեւանքով էլ վերջնական որշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից: Ավելին, դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետեւանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում։ Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի անցել է, եւ ներքին հակասությունների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների պատճառով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր