00:00:00

Արտակարգ դրության պայմաններում էլ տաքսիստները չեն պատրաստվում տանը մնալ

23:17, 25 մարտ 2020

Արտակարգ դրության խստացված ռեժիմի պայմաններում ռեստորանների եւ սրճարանների փակվելը անհանգստություն է առաջացրել ոլորտի աշխատողների մոտ։ Նրանց համար անորոշ է՝ ինչպես է մեկշաբաթյա հարկադիր պարապուրդի ժամանակ իրենց վարձատրելու եկամուտ չունեցող սրճարանի սեփականատերը, գրում է News.am-ը։ 2 երեխաների հայր Հայկազը վերջին մեկ ամսվա աշխատավարձից հասցրել է տնտեսել միայն այնքան, որ կբավականացնի մի քանի օր առանց աշխատանք ապրելու համար։ Թե դրանից հետո ինչպես է ընտանիքը պահելու, չգիտի։ «Երկու ամսվա համար պետությունը կարող էր ինքն էլ որոշում կայացնել, ասեր՝ սառեցնում եք, կամ ինչ որ լուծում գտնեք։ Որ ոչ մեկ իր անհատական հարցի համար չգնար ընկներ բանկի դռները, պետական մակարդակով լուծվեր»,- նշում է նա։ Տանը մնալն ավելի մեծ ճոխություն է տաքսու վարորդների համար, որոնց եկամուտն առանց այն էլ մի քանի անգամ պակասել է։ Էմիլ Սահակյանը, որը 4 հոգանոց ընտանիք է պահում, արդեն մի քանի օր է՝ հաճախորդ չունի։ «3-ից 5 հազար դրամ ա պետք, որ կարողանա նորմալ մի օր ապրի ընտանիքը, բայց մենք էլ էդ գումարը չենք կարում աշխատենք։ Արդեն մի ամիս կլինի՝ հաճախորդ չկա, հիմա էլ՝ սրճարաններն են փակ։ Ազգային ժողովի նախագահն ասեց՝ մի գնեք բոլոր հացերը, մեկը գնեք, բայց մեկի համար էլ գումար ա պետք։ Եթե գումար չունեցար, հաց չեն տա քեզ»,- ասում է նա։ Օրավարձով ընտանիք պահող տաքսու վարորդները չեն ցանկանում թեկուզ արտակարգ դրության պայմաններում տանը մնալ։ Նրանք օրվա մեծ մասը դրսում են անցկացնում՝ թեկուզ մեկ պատվեր անելու հույսով։ https://www.youtube.com/watch?v=Vane_etuJh0&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր