00:00:00

74 տնտեսվարող զանգել է Թեժ գիծ, 6 խնդիր առանձնացրել են, որ քննարկեն․ էկոնոմիկայի փոխնախարար

22:08, 25 մարտ 2020

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, նշել է, որ այդ ցանկը կարող է փոփոխվել ամեն օր,  խստացումները կարող է դառնան ավելի շատ կամ հակառակը։ Դա կախված է իրադարձությունների ընթացքից։ Նաև նշել է, որ տնտեսվարողների համար առանձնացված թեժ գիծ է գործում։ Այդ գծին այսօրվա ընթացքում գրանցվել է 74 հարց և բոլոր տնտեսվարողներին տրվել են սպառիչ պատասխաններ։ Նրա խոսքերով՝ այդ զանգերի արդյունքում առանձնացրել են 6 հարց, որոնք այսօր քննարկման են դնելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր