00:00:00

ԲՀԿ խմբակցությունը հատուկ նիստում քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

20:25, 25 մարտ 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հատուկ նիստ է անցկացրել: Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, ներկայացվել են տարբեր ոլորտներում առկա խնդիրները հաղթահարելու առաջարկներ: «Պետք է համախմբել բոլոր ջանքերն ու միասնական ուժերով հաղթահարել առկա դժվարությունները»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ այսօր շատերն ուզում են լավամարդ լինել, ցեխ շպրտել մյուսների վրա, սակայն հիմա դրա ժամանակը չէ: «Մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, կներկայացնենք մեր տեսակետը, մոտեցումը, խնդիրների լուծման առաջարկները»,- ընգծել է ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է քննարկման արդյունքներով կազմել արձանագրություն և հատուկ նիստի ժամանակ հնչած առաջարկները ներառող փաստաթուղթը ներկայացնել ԱԺ նախագահին և կառավարությանը: https://www.youtube.com/watch?v=Dh0zaKWMuWg&fbclid=IwAR1MVHGkOzbV2_PBMBzc_QygmfNssWuO3z8uECWzaYeoX3VPayVY9HhX-Zk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր