00:00:00

Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել կաթողիկոսին աստվածամուխ գեղարդը հանելու և երկրում շրջելու համար

18:35, 25 մարտ 2020

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռում պահվող աստվածամուխ գեղարդը դուրս բերելու և շրջելու ամբողջ երկրում: Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստանի ժանտախտի դեմ պայքարելու համար: Միքայելյանը նշեց, որ այդ քայլը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ մենք քրիստոնյա ենք: Միքայելյանի խոսքով, ժողովրդի համախմբման համար նաև հավատի սնունդ է պետք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր