00:00:00

Ակնհայտորեն անկման փուլում ենք. կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ. Նիկոլ Փաշինյան

20:52, 25 մարտ 2020 Տնտեսություն

Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենն արձանագրում ենք որպես ապացույց՝ մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ: Ստորև այսուհանդերձ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները: Փետրվար Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս Շինարարության աճ – 25 տոկոս Ծառայությունների աճ – 3.5 տոկոս Առևտրի շրջանառության աճ – 10 տոկոս Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս Արտահանման աճ – 7.6 տոկոս Հունվար-Փետրվար Տնտեսական ակտիվության աճ - 8.7 տոկոս Արդյունաբերական աճ - 15.3 տոկոս Շինարարության աճ - 5.8 տոկոս Առևտրի շրջանառության աճ - 6.3 տոկոս Ծառայությունների աճ - 11.2 տոկոս Էլեկտրաէներգիայի արտադրության աճ - 23.1 տոկոս Արտահանման աճ - 8.8 տոկոս», - գրել է վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր