00:00:00

Արդարադատության փոխնախարարի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

15:01, 22 մարտ 2020

Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ «Կրկին հորդորում եմ ԶԼՄ գործընկերներիս՝ սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին: Առողջություն բոլորիս»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր