00:00:00

Տոնավաճառներն ու հագուստի խանութները կաշխատեն. Բաբկեն Թունյան

23:47, 21 մարտ 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով պարետատան այսօրվա որոշումը՝ առևտրի կենտրոնները վաղվանից փակելու մասին: «Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին): Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը: Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել »,-գրել է նա։ Ավելի ուշ Բաբկեն Թունյանը ևս մեկ պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ արգելքը չի տարածվում տոնավաճառների և հագուստի խանութների վրա, դրանք կշարունակեն աշխատել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր