00:00:00

Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել

22:32, 21 մարտ 2020

Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշանակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի  վիրաբուժության գծով տնօրեն: Նա իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Սիրելի ընկերներ, ինձ քաջալերողներ, սրտացավ մարդիկ, ովքեր լուռ կամ անթաքույց իմ կողքին եղան! Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մեծ պատասխանատվությամբ ընդունել եմ և երկուշաբթի օրվանից զբաղեցնելու եմ հանրապետության խոշորագույն բժշկական կենտրոններից մեկի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի /հանրապետական հիվանդանոց/ վիրաբուժության գծով տնօրենի պաշտոնը։ Շնորհակալ եմ այս հսկայածավալ բուժհաստատության վիրաբուժական բոլոր ծառայությունների զարգացման գործը ինձ վստահելու համար։ Այնուամենայնիվ մայրաքաղաքում իմ նոր և պատասխանատու աշխատանքը չի խանգարելու Գյումրիում «Էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի» հիմնադրման և շուտափույթ գործունեության իմ պլաններին և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում իմ 25-ամյա աշխատանքային գործունեության արդարացի գնահատման համար իմ պայքարին։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր