00:00:00

Քաղաքապետը հաստատե՞լ է իր ընտանիքին պատկանող բնակարանի խուզարկությունը

19:36, 21 մարտ 2020

Երեկ իրավապահները խուզարկություն են իրականացրել Գորիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանի բնակարանում: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետը չհերքեց: «Դե, կարող է՝ մեր տանը խուզարկություն է իրականացվել, մենք մի քանի հատ տուն ունենք: Երևանում էլ տուն ունենք, դա իմ ընտանիքի հարցն է, ճիշտ չի լինի, որ ես ներկայացնեմ: Իմ հետ կապված որևիցե խնդիր գոյություն չունի: Ես երեկ առավոտից աշխատանքի եմ եղել: Ես Գորիսում եմ, իմ աշխատասենյակում եմ, աշխատում եմ, ձերբակալված էլ չեմ»,- ասաց նա: Թեմայի շուրջ ՔԿ-ից մանրամասներ չհաջողվեց պարզել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր