00:00:00

Ֆրանսիայի բնակիչը մարտահրավեր է նետել կորոնավիրուսին եւ 7-ժամյա մարաթոնյան վազք կատարել սեփական պատշգամբում

18:56, 21 մարտ 2020

Ինքնամեկուսացման մեջ գտնվող Ֆրանսիայի բնակիչ Էլիշա Նոկոմովիցը մարտահրավեր է նետել կորոնավիրուսին եւ 7-ժամյա մարաթոնյան վազք կատարել, հայտնում է Associated Press-ը։ Նա իր 7 մ երկարությամբ պատշգամբում վազել է 42,2 կմ։ Ընդհանուր առմամբ, ինքնատիպ մարաթոնը տեւել է 6ամ 48 րոպե։ Նոկոմովիցը, որն ապրում է Թուլուզում, իր գործողությունները դիտարկում է որպես ֆիզիկական եւ հոգեկան մարտահրավեր կորոնավիրուսին՝ ի նշան աջակցության բուժաշխատողներին, որոնք բացառիկ աշխատանք են կատարում։ Տղամարդն ասել է, որ իր մարաթոնը նաեւ կարելի է դիտարկել որպես ինքնատիպ հումորային արարք, որը կոչված է նվազեցնել կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած դրամատիկ լարվածությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր