00:00:00

Երկիր կարող են մուտք գործել հանգուցյալի մերձավոր ազգականները. Փոփոխություն պարետի որոշման մեջ

17:40, 21 մարտ 2020

Պարետ Տիգրան Ավինյանը մարտի 20-ի որոշման  մեջ մի շարք փոփոխություններ է կատարել: Մասնավորապես` 1. Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով: 2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը, կինը:»: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր