00:00:00

Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է

15:51, 21 մարտ 2020

Լոս Անջելեսում «Փասադենա» հիվանդանոցում մահացել է ազգությամբ հայ 34-ամյա երիտասարդ, նրա մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ «մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է»: Ինչպես հայտնում է «Asbarez»-ը, երիտասարդը Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երկրորդ մարդն է: Երիտասարդի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի 13-ին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 15 հազար 219 է: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնում է, որ մահերի թիվը ԱՄՆ-ում հասել է 201-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր