00:00:00

Արցախի արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացնում են ախտահանման միջոցառումներ

13:11, 21 մարտ 2020

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այդ մասին հայտնում են Արցախ / Տեղեկատվական շտաբ-ից։ Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է հանրապետության սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է:
Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը: Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր