00:00:00

Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և ժողովրդի առողջության համար. Արսեն Թորոսյան

23:31, 11 փետրվար 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար: Այս օրերին ընդունվելու է մի որոշում, որի արդյունքները ի հայտ են գալու այն ժամանակ, երբ որոշում ընդունողներին հանրությունը միգուցե և արդեն մոռացած լինի: Եվ այդ գիտակցումից ելնելով էլ, մենք պետք է որոշենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին և թոռներին, ինչպիսի մշակույթ ենք ուզում ձևավորել մեր շուրջը: Մենք պետք է ընտրություն կատարենք 10-15 տարի հետո ավելի առողջ և տնտեսապես ուժեղ երկիր ունենալու և այսրոպեական, թվացյալ ու կեղծ օգուտի միջև: Մենք պետք է ընտրություն կատարենք սեփական և դիմացի առողջությունը հարգելու և սեփական եսը շատ կարճատև ամեն ինչից վեր դասելու միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր