00:00:00

«Ոչ»-ի շտաբը տեղակայված է Հայաստանի Սահմանադրական դատարանում և այն գլխավորում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․ Արման Եղոյան

23:20, 11 փետրվար 2020

Վերջին օրերին, և հատկապես այսօր, շատ քննարկվեց այն հարցը, թե ով կձևավորի «Ոչ»-ի շտաբը։ Կներեք, բայց «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է «Այո»-ի շտաբի ձևավորումից և նույնիսկ հանրաքվե նշանակելու որոշումից ամիսներ առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։ ««Ոչ»-ի շտաբը տեղակայված է Հայաստանի Սահմանադրական դատարանում և այն գլխավորում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Հենց նման շտաբի ձևավորումն է ճգնաժամ ստեղծել իշխանության ճյուղերի միջև հարաբերություններում․ և հենց այդ շտաբի կազմն է անխուսափելի դարձրել ճգնաժամի հանգուցալուծման խնդրանքով Հայաստանի սահմանադրին՝ ժողովրդին դիմելը»,- գրել է նա։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր