00:00:00

Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել

22:02, 11 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել ֆեյսբուքյան իր էջում։ «Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին: Հանրաքվե Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ Իր վաղվա օրվան ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ: Արդարությանը ասում եմ Այո, Ոչ մի հրոսակ որ չխուսափի, Հանցանքին արժան պատասխան տալու Եւ հատուցելու ահեղ սարսափից: Ազատությանը Այո եմ ասում, Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, Երկար տարիներ դավերով բազում, Ինձանից խլված արժեքն այդ հազիվ: Այո եմ ասում Նոր Հայաստանին, Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք, Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ: Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, Իր ապագային ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր