00:00:00

Պուտինը շնորհավորել է Ալիեւին

21:19, 11 փետրվար 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիեւին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ: Ազգային քվեարկության արդյունքները ցույց տվեցին բարձր հեղինակությունը, որն ունի կուսակցությունը: Մեր պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույս ունեմ»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Պուտինն Ալիեւին եւ նրա զինակիցներին նոր հաջողություններ է մաղթել, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր