00:00:00

Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահին եւ հոգեւոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության 41-ամյակի առթիվ

17:13, 11 փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետի՝ ԻԻՀ  նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունն ու պատմական ավանդույթները ամուր հիմք են հայ-իրանական անխափան հարաբերությունների շարունակական առաջընթացի համար։ Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն եւ խաղաղություն»: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի զարգացման ուղին՝ արձանագրելով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջեւ անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի: Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն եւ արեւշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր