00:00:00

ԱԺ-ում քննարկվում է ՀՈԱԿ-ների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման հարցը

16:47, 11 փետրվար 2020

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի ժամանավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
«Այս պահին ՀՈԱԿ ժամանավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ, որը խնդիր է առաջացնում: Առաջարկում եմ, որ մինչև ՀՈԱԿ ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կայացումը՝ համայնքի ղեկավարը կարողանա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար՝ ոչ ավելի, քան  6 ամիս ժամկետով: Եթե մրցույթը հայտարարվում է չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով»,-ասաց Եղիազարյանը: Ըստ զեկուցողի՝ այս նախագիծը հնարավորություն է տալիս փաստացի փորձել վերջ դնել կոռուպցիոն մեխանիզմին, երբ, շրջանցելով օրենքը, շատ համայնքների ղեկավարներ նշանակում են ԺՊ-ներ, որոնք տարիներով պաշտոնավարում են: ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանն էլ հայտնեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ընդունվել է կառավարության կողմից ներկայացվող դիտարկումները, ներկայացրել է լրամշակված տարբերակը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ իրականում խնդիրը կարգավորումների և մոտիվացիոն ֆոնի ձևակերպումն է: «Օրենքի նախագծի բովանդակային իմաստը չարամիտ կամ դիտավորյալ գործընթացները կարգավորելը և դրանք ավելի հրապարակային դարձնելն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր