00:00:00

Ֆիլիպինները խզում է ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը

15:02, 11 փետրվար 2020

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը ռազմական համաձայնագրի խզման մասին ծանուցում է ուղարկել ԱՄՆ: Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆիլիպինների արտաքին գործերի փոխնախարար Դոդո Դյուլայը, փոխանցում է Gazeta-ն: «Արտաքին գործերի նախարար Թեոդորո Լոքսինն այսօր ստորագրել է արտասահմանյան զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին ծանուցումը, որն անհապաղ կուղարկվի Մանիլայում ԱՄՆ դեսպանատուն»,- գրել է նա: Համաձայնագիրը կդադարի գործել Վաշինգտոնի կողմից ծանուցումը ստանալուց 180 օր անց: Համաձայնագիրը ստորագրվել էր 1998 թվականին եւ սահմանում էր Ֆիլիպինների տարածքում ամերիկացի զինվորականների մուտքի եւ մնալու կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր