00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ

13:11, 11 փետրվար 2020

Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը Գլխավոր տնօրեն Յոնգը բարձր գնահատեց տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրագործման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները եւ արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ընդգծելով կառույցի պատրաստակամությունը շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի կողմից առաջադրվող նախաձեռնություններին: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է կազմակերպության դերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում: Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջեւ հաստատված բազմամյա համագործակցության, համատեղ ծրագրերի բաերհաջող իրականացման առնչությամբ՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց կառույցի հետ փոխգործակցության առավել ամրապնդման եւ խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ներդրումների եւ արտահանման խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կառավարման եւ ագրոմշակման ոլորտներում UNIDO-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ արտգործնախարարը Գլխավոր տնօրեն Յոնգի ուշադրությանը ներկայացրեց երկրում կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության զարգացման օրակարգում նախարար Մնացականյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկուստեք կարեւորվեց արդյունաբերության առանձին ոլորտներում նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ներուժի եւ ընձեռած հնարավորությունների լիարժեք կիրառումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր