00:00:00

Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց Պավել Յուրիի Սարգսյանին

14:26, 11 փետրվար 2020 Քաղաքականություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Պավել Յուրիի Սարգսյանին: Այս մասին ԿԸՀ արձանագրությունը փետրվարի 11-ին հրավիրված նիստում ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թ. փետրվարի 5-ի Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ ԿԸՀ-ն արձանագրում է. ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Յուրիի Սարգսյանին»,- ասաց Մուկուչյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր