00:00:00

Գյումրիի «Ույուտ» սրճարանում հրդեհ է բռնկվել. այրվել է խոհանոցի կահույքը

11:11, 11 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ. Սեւակի փողոցում գտնվող «Ույուտ» սրճարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:52-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սեւակի փողոցի թիվ 9/2 հասցեում գտնվող «Ույուտ» սրճարանի 3-րդ հարկի խոհանոցում (12 քմ): Հրդեհի հետեւանքով այրվել են խոհանոցի կահույքը (մոտ 2 քմ) եւ էլեկտրական մսաղացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր