00:00:00

Ձնահյուսի տակ մնացած զինծառայող Նվերը տան միակ զավակն էր. news.am

22:36, 10 փետրվար 2020

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային երեք զինծառայողներից 24-ամյա Նվեր Շահբազյանը տան միակ զավակն էր, թողել էր մատուցողի իր գործն ու պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Նվեր Շահբազյանի քեռին։ «Խելոք ու մարդկային երիտասարդ էր։ Մինչեւ պայմանագրային զինծառայող դառնալը եղել է ռեստորանի մատուցող․ երբեք որեւէ բողոք չեն ստացել։ Որոշել էր, որ մատուցող չի աշխատելու ամբողջ կյանքը, պիտի գնար ու ծառայեր հայրենիքին ու էսպես եղավ։ Էսպես եղավ ու էն էլ ինքը, որ տան միակ զավակն էր, մահացավ»,- պատմեց Նվերի քեռին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր