00:00:00

«Այո»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը

19:21, 10 փետրվար 2020

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունը որոշում է կայացրել, որ ձեւավորվելիք «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն քարոզարշավի մեկնարկին Պապիկյանը արձակուրդ կվերցնի, որպեսզի գլխավորի շտաբի աշխատանքները։ Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։ Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է  դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր