00:00:00

Երկհարկանի տանը կաթսա է պայթել. տուժածներ չկան

17:13, 10 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթել է երկհարկանի տան (1-ին հարկը նկուղային է, 170 քմ) ինքնաշեն փայտե կաթսան, ինչի հետևանքով խոհանոցի արտաքին պատից մոտ 10 մ փլուզվել է, վնասվել են տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից՝ մոտ 6 քմ հատված և պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարրերը (մոտ 3 մ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր